Եվրամիությունը Ուկրաինային լրացուցիչ 5 միլիարդ եվրո կհատկացնի՝ որպես ռազմական աջակցություն
Եվրամիությունը լրացուցիչ 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային՝ որպես ռազմական աջակցություն
Այս մասին սոցցանցի միջոցով տեղեկատվություն է տարածում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Մեզ հաջողվեց դա անել։ Հիմնադրամը մեզ թույլ կտա ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը ևս 5 միլիարդ եվրոյով։ Ուղերձը պարզ է՝ մենք ամբողջ ուժով կաջակցենք Ուկրաինային, որպեսզի նա հաղթի»,- գրել է Բորելը։