Եվրամիությունը տեղեկացրել է իր անդամ երկրներին, որ մինչև 2024 թվականի մարտը Ուկրաինա մեկ միլիոն հրետանային արկ հասցնելու պարտավորությունը դժվար թե կատարվի
Եվրամիությունը տեղեկացրել է իր անդամ երկրներին, որ մինչև 2024 թվականի մարտը Ուկրաինա մեկ միլիոն հրետանային արկ հասցնելու պարտավորությունը դժվար թե կատարվի

Եվրամիությունը տեղեկացրել է իր անդամ երկրներին, որ մինչև 2024 թվականի մարտը Ուկրաինա մեկ միլիոն հրետանային արկ հասցնելու պարտավորությունը դժվար թե կատարվի,- գրում է «Bloomberg»-ը։

Հրատարակության համաձայն՝ այս շաբաթ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը հայտնել է ԵՄ դիվանագետներին, որ խոստումը չի կարող կատարվել նշված ժամկետում։

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, այս պահին Ուկրաինային խոստացված զինամթերքի մոտ 30 տոկոսն է փոխանցվել։

ԵՄ որոշ անդամ երկրներ այս շաբաթ հանդիպումների ժամանակ նշել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին զինամթերքի մատակարարումը ավելի է ընդգծում ԵՄ-ի ավելի արդյունավետ լինելու անհրաժեշտությունը: