Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, նոր փաթեթը պետք է ընդունվի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի երկրորդ տարելիցին։

Հրատարակության տվյալներով՝ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել «սև ցուցակը», սահմանել լրացուցիչ առևտրային սահմանափակումներ և նոր միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին թույլ չտալու շրջանցել գործող պատժամիջոցները։

Բացի այդ, ինչպես հաղորդում է «Bloomberg»-ը, Եվրամիությունում շարունակվում են Ուկրաինային աջակցելու նոր հիմնադրամի ստեղծման շուրջ քննարկումները, որը կհեշտացնի Կիևի ֆինանսավորումը։

Ի գիտություն, Եվրամիությունը դեկտեմբերի կեսերին հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթը։