Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել մի շարք ռուս դատավորների և դատախազների նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել մի շարք ռուս դատավորների և դատախազների նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել քաղաքական դրդապատճառներով դատավարություններին մասնակցող ռուս դատավորների և դատախազների նկատմամբ: Եվրոպական Միության խորհրդի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների համար պատասխանատու ութ անձանց նկատմամբ։

Այսպես կոչված «սև ցուցակում» ներառված են դատավորներ, դատախազներ, քննիչներ և մի քանի քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ։

Պատժամիջոցները ներառում են այդ անձանց ակտիվների սառեցում Եվրամիության տարածքում, ճանապարհորդության արգելք, այդ թվում՝ տարանցիկ ճանապարհորդության, և ԵՄ ընկերությունների, քաղաքացիների և «սև ցուցակում» ընդգրկված անձանց հետ գործարար հարաբերությունների արգելք։