Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական կազմակերպությունների և անհատների նկատմամբ՝ Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական կազմակերպությունների և անհատների նկատմամբ՝ Հորմուզի նեղուցը փակելու համար։
Ինչպես հայտնի է, ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցանկում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի Հորմոզգան նահանգային հրամանատարության անդամները, ինչպես նաև ռազմածովային ուժերի քաղաքական հարցերով փոխհրամանատար Մոհամմադ Ակբարզադեն և Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արտահանողների միության ներկայացուցիչ Համիդ Հոսեյնը։
ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ սա առաջին անգամն է, որ ԵՄ-ն օգտագործում է նավարկության ազատության նոր մեխանիզմը և անհրաժեշտության դեպքում կրկին կօգտագործի այն։
«Իրանի գործողությունները անընդունելի են։ Ի պատասխան՝ ԵՄ անդամ պետությունները հաստատել են պատժամիջոցներ Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումների խափանման մեջ ներգրավված իրանական կազմակերպությունների և անհատների նկատմամբ», – ասել է Կայա Կալասը։