Եվրամիությունը նշում է, որ ընդունում է Վրաստանի իշխանության դատաիրավական բարեփոխումները, սակայն մի մասը համարում է անբավարար
Ես ուզում եմ շատ լավ սովորել կարդալ մեր գործընկերների հայտարարությունները և դրանք չներկայացնել այնպես, կարծես Վրաստանը փոխել է իր ընթացքը և շեղվել արևմտյան կուրսից և ինտեգրացիոն գործընթացներից, – ասել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Նա ասաց, որ ԵՄ հայտարարությունում ամեն ինչ պարզ է դարձրել:
«Երեկվա հայտարարություններում շատ պարզ երեւում է, որ «ԵՄ-ն հաշվի է առնում Վրաստանի կառավարության հիմնավորումը՝ որոշում կայացնելու հետ կապված, չպահանջել մնացած միկրոֆինանսավորման աջակցությունը, հարգում ենք Վրաստանի իշխանության որոշումը, միևնույն ժամանակ նշում ենք, որ Վրաստանը չի կտարողացել բավարարաչափ կատարել», ընդգծում եմ՝ բավարարաչափ, քանի որ սա է այս հայտարարության առանցքային բառը: Սա նշան է, որ բավարար չէ, այսինքն՝ սա է խնդիրը: Մենք հասկանում ենք, որ այս պայմանականությունը հիմք է հանդիսացել, ոչ ոք չի հերքում, որ դա պայմանականություն էր: Մենք ասում ենք, և մեր դիրքորոշումը հիմնված է իրավական գնահատականների և Վենետիկի հանձնաժողովից ստացված հանձնարարականների վրա: Վենետիկի հանձնաժողովից ստացված հանձնարարականները հիմնականում իրականացվել են: Մեր և Եվրամիության միջև կան տարբեր ընկալումներ, և դա հանգեցնում է դիրքորոշումների անհամապատասխանության», – ասաց Զալկալիանին: