Թեհրանի կողմից Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ կապված՝ Եվրամիության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Իրանի յոթ ֆիզիկական և յոթ իրավաբանական անձանց նկատմամբ։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի բանաձեւում։
Ինչպես նշվում է բանաձեւում Ռուսաստան տեխնոլոգիաների փոխանցման համար պատասխանատու անձինք հայտնվել են սև ցուցակում։ Նաև այն մարդիկ, ովքեր զենք են տրամադրել խմբերին և կազմակերպություններին, որոնք խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում:
Ցուցակում ներառված են Իրանի պաշտպանության փոխնախարարը և երեք իրանական ավիաընկերություններ: Պատժամիջոցներ են կիրառվել նաև հրթիռների արձակման համար անհրաժեշտ վառելիք արտադրող երկու ընկերությունների նկատմամբ։