Եվրամիությունը նախատեսում է միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացին արտաքին միջամտության դեմ
Եվրամիությունը նախատեսում է միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացին արտաքին միջամտության դեմ։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել քաղաքական գովազդի մասին օրենքի նախագծի հիմնական դրույթների շուրջ, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2025 թվականին։
Ծրագրի համաձայն՝ ԵՄ անդամ չհանդիսացող կազմակերպություններին կարգելվի ֆինանսավորել քաղաքական գովազդը Եվրոպայում ընտրություններից կամ հանրաքվեից երեք ամիս առաջ: Եվրախորհրդարանի զեկուցող Սանդրո Գոսը պարզաբանել է, որ նոր կանոնները կդժվարացնեն երրորդ երկրների համար կեղծ տեղեկություններ տարածելը և Եվրոպայում ժողովրդավարական գործընթացներին միջամտելը։
Ի թիվս այլ բաների, օրենքը տարածվելու է նաև խոշոր ինտերնետային հարթակների վրա։ Ըստ մամուլի հրապարակումների՝ իրենց ղեկավարությունից պահանջվում է գրառում կատարել քաղաքական նախընտրական գովազդի վրա, որպեսզի հասարակությունը տեղեկություն ունենա, թե ով է կանգնած դրա հետևում։