Եվրամիությունը լրացուցիչ մարդասիրական օգնության համար110 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային
Եվրամիությունը հավելյալ 110 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային մարդասիրական օգնության համար, -հայտարարել է հումանիտար հարցերով ԵՄ հանձնակատար Յանեշ Լենարչիչը։ Նշված գումարից 100 միլիոնը հատկացվելու է Ուկրաինային, իսկ 10 միլիոն եվրոն՝ Մոլդովայում բնակվող ուկրաինացի փախստականներին։
Եվրահանձնակատարի խոսքով, ձմռան գալուստը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Ուկրաինայի առանց այն էլ խոցելի բնակչության համար, այդ իսկ պատճառով հատկացված գումարը կուղղվի ֆինանսական օգնության, ինչպես նաև բնակարանային, բժշկական ծառայությունների, հոգեբանական օգնության և քաղաքացիների պաշտպանությանը։
Պատերազմի սկզբից ի վեր Եվրամիությունը ընդհանուր առմամբ 843 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար։