Եվրամիությունը քննարկում է մինչև 36 երկիր հնարավոր ընդլայնման նախապատրաստական աշխատանքները
Իսպանական Մուրսիա քաղաքում Եվրամիությունը քննարկում է մինչև 36 երկիր հնարավոր ընդլայնման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է հրապարակում Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահության էջը։
Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 28-29-ը նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը կքննարկվեն Եվրամիության ընդլայնմանն ու ռազմավարական ինքնավարությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման առաջին օրը նախարարների ոչ պաշտոնական հանդիպման հիմնական առանցքը կլինի ԵՄ-ի հնարավոր 36 անդամներից կազմված ներքին նախապատրաստման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ քննարկումներ են ընթանում, թե ինչպես ուժեղացնել աջակցությունը ԵՄ թեկնածու երկրների, մնացած աշխարհի և երրորդ երկրների հետ։
Ըստ տեղեկությունների՝ այս երկու փոխկապակցված հարցերը հիմք են հանդիսանում Եվրամիության ռազմավարական նոր օրակարգի նախապատրաստման համար, որը կհաստատվի 2024 թվականին՝ Բելգիայի նախագահության օրոք։