Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է ուղարկում Հայաստան
Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է ուղարկում Հայաստան

Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է ուղարկում Հայաստան,- այս մասին հայտարարվել է Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի համատեղ հանդիպումից հետո։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԵՄ առաքելության նպատակն է լինելու օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում։ Առաքելությունը կսկսի աշխատել հոկտեմբերին և Հայաստանում կմնա երկու ամիս։

ԵՄ-ն նշում է, որ իրենց առաքելության մյուս նպատակը երկու երկրների միջև վստահության ամրապնդումն է։

Նույն հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ընդունում են, որ հավատարիմ են ՄԱԿ-ի կանոնադրությանը և «1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրին», որում երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։