Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու ճկունությանը այս դժվարին ժամանակներում. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն
Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու ճկունությանը այս դժվարին ժամանակներում. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու ճկունությանը այս դժվարին ժամանակներում,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:

«Ես հանդիպել եմ նախագահ Զուրաբիշվիլիի հետ՝ քննարկելու ներկա ճգնաժամը։ Եվրամիությունը կանգնած է Վրաստանի կողքին և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու ճկունությանը այս դժվարին ժամանակներում: Մենք պատրաստ ենք ամրապնդել համագործակցությունը, այդ թվում՝ կիբերանվտանգության, ռազմավարական հաղորդակցության և հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։