Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։ Պատժամիջոցներ են կիրառվել ֆինանսական, էներգետիկ, տրանսպորտի, ինչպես նաև վիզաների ոլորտի նկատմամբ։
«Պատժամիջոցները առավելագույն ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական էլիտայի վրա։ Մենք պատասխանատվության կենթարկենք Կրեմլին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցներն ընդգրկում են ռուսական բանկային շուկայի 70%-ը, ինչպես նաև խոշոր պետական ընկերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
«Այս պատժամիջոցները Ռուսաստանին կտանեն գնաճի։ Մենք պատժամիջոցներ ենք կիրառում նաև ռուսական էլիտայի նկատմամբ՝ սառեցնելով նրանց ավանդները, որպեսզի նրանք այլեւս չկարողանան փող թաքցնել Եվրոպայում։ Ռուսական ընկերություններին ռազմական ինքնաթիռների վաճառքն ամբողջությամբ արգելված է: Ռուսական կոմերցիոն ինքնաթիռների երեք քառորդը կազմում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Կանադայում հավաքված ինքնաթիռներ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։