Եվրամիությունը համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

20:48, 21.07.2022

Եվրամիությունը համաձայնության է եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ։ Այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Անդամ երկրները պայմանավորվել են Կրեմլի դեմ ԵՄ-ի ուժեղացված, ընդլայնված պատժամիջոցների շուրջ։ Ես ողջունում եմ դա։ Սա ուժեղ ուղերձ է Մոսկվային։ Մենք կպահպանենք ուժեղ ճնշումը այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Բացի այդ, ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, նոր պատժամիջոցները ներառում են ռուսական ոսկու գնման և ներմուծման արգելք, այդ թվում՝ երրորդ երկրների միջոցով։

Արգելքը վերաբերում է նաև ոսկերչական իրերին։ Արտահանման սահմանափակումների ենթակա կրկնակի նշանակության ապրանքների ցանկը կընդլայնվի։ Կընդլայնվի նաեւ այն անձանց «սեւ ցուցակը», որոնց նկատմամբ կիրառվել են անձնական պատժամիջոցներ։

Նմանատիպ