Եվրամիությունը, գործընկերների հետ միասին, Սիրիայի և նրա հարևան երկրների համար կհատկացնի 5,8 միլիարդ եվրո
Եվրամիությունը, գործընկերների հետ միասին, Սիրիայի և նրա հարևան երկրների համար կհատկացնի 5,8 միլիարդ եվրո

Եվրամիությունը, գործընկերների հետ միասին, Սիրիայի և նրա հարևան երկրների համար կհատկացնի 5,8 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Սա կօգնի Սիրիային անցումային կարևոր ժամանակահատվածում և կբավարարի տեղում առկա հրատապ կարիքները»,- գրել է Կալասը սոցիալական ցանցում։

Այս որոշումը կայացվել է Սիրիայի հարցերով կայացած իններորդ կոնֆերանսի ընթացքում, որը տեղի է ունեցել Բրյուսելում։

Բրյուսելի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ փոխվեց այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալվեց։ Հունվարին Եվրամիությունը համաձայնվեց չեղարկել պատժամիջոցները Սիրիայի տնտեսության հիմնական ոլորտների համար։