Եվրամիությունը դեմ է ռուսների մասնակցությանը Փարիզի Օլիմպիական խաղերին և կոչ է անում Եվրամիության անդամներին ճնշում գործադրել
Հայտնի է դարձել, որ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին ճնշում գործադրել Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա՝ ռուս և բելառուս մարզիկների ելույթը Փարիզի Օլիմպիական խաղերին արգելելու համար։
Եվրոպական միության օրենսդիրները դատապարտել են Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը՝ թույլ տալ ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերին,- գրում է «Associated Press» գործակալությունը։
Փետրվարի 17-ին ընդունված բանաձևում ԵՄ օրենսդիրներն ասել են, որ ռուսներին և բելառուսներին չեզոք դրոշ կրելու իրավունք տալը «դեմ է այդ երկրների մեկուսացմանը»։
Միջազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերից ռուսների և բելառուսների դուրս մնալը համարում է խտրականություն։ Այս կազմակերպությունը ցանկանում է, որ այս երկրների մարզիկները հանդես գան չեզոք դրոշի ներքո։