Եվրամիությունը դադարեցնում է Վենետիկի բիենալեին տրամադրվող 2 միլիոն եվրո դրամաշնորհը՝ ռուսական տաղավարի պատճառով
Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը նամակ է ուղարկել Վենետիկի բիենալեի հիմնադրամին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է Եվրամիությունը կողմից հատկացված 2 միլիոն եվրոյի եռամյա դրամաշնորհը։
Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն։
«Թույլ տվեք հաստատել, որ Վենետիկի բիենալեի հիմնադրամին նամակ է ուղարկվել՝ նրանց տեղեկացնելու մեր մտադրության մասին՝ կասեցնելու կամ դադարեցնելու ներկայիս 2 միլիոն եվրոյի դրամաշնորհը», – ասել է Ռենիեն։
Նա նաև ասել է, որ ԵՄ-ն «խստորեն դատապարտում է այն փաստը, որ Բիենալեի հիմնադրամը թույլատրել է ռուսական տաղավարը վերաբացվել տարեվերջին»։
«Այս համատեքստում, հաջորդ երեք տարիների համար կա միայն մեկ ակտիվ դրամաշնորհ՝ երկու միլիոն եվրոյի չափով, և հենց դրա դադարեցումն է կամ կասեցումը մեր մտադրությունը», – ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ «այս փուլում այս պայմանագրի շրջանակներում ոչ մի եվրո չի փոխանցվել»։
Տեղեկության համար՝ Ուկրաինան խնդրել է Իտալիային վիզա չտրամադրել Վենետիկի բիենալեին մասնակցող ռուս ներկայացուցիչներին։
Ավելի քան 20 եվրոպական երկիր պահանջել է, որ Ռուսաստանին թույլ չտրվի մասնակցել Վենետիկի բիենալեին։