Եվրամիությունը արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպում կանցկացնի՝ կապված Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ
Հոկտեմբերի 10-ին Եվրամիությունը արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ։
«Վաղը ես հրավիրում եմ ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ՝ քննարկելու իրավիճակը Իսրայելում և տարածաշրջանում»,- ասել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Հիշեցնենք, որ հարձակումից հետո Եվրամիության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին և կտրականապես դատապարտում ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացվող գործողությունները։