«Եվրամիությունը աղետալի կազմակերպություն է, որը սպանում է Եվրոպային». Մարի Լե Պեն
«Եվրամիությունը աղետալի կազմակերպություն է, որը սպանում է Եվրոպային». Մարի Լե Պեն

«Եվրամիությունը աղետալի կազմակերպություն է, որը սպանում է Եվրոպային»,- այս հայտարարությունը արել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդը: Մարի Լե Պենը գտնվում է Պրագայում, որտեղ հավաքվել են Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունների լիդերները և քննարկում են ապագա պլանները:

Խոսքով ելույթ ունենալու ժամանակ, Լե Պենը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է քայքայվի ներսից և այդ բանի համար հարկավոր է մոբիլիզացնել ուժերը:

Ծայրահեղ աջայինների լիդերների հյուրընկալողը Չեխիայի ազատության և ուղիղ ժողովրդավարության կուսակցությունն է: Կուսակցությունը անցած տարի խորհրդարանական ընտրություններին հավաքել է ընտրողների 11 տոկոս ձայներ: Կուսակցությունը հայտնի է հակաիսլամական և հակամիգրացիոն կոչերով: