Եվրամիությունը 500 հազար եվրո է հատկացնում Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին օգնելու համար
Եվրամիությունը 500 հազար եվրո է հատկացնում Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին օգնելու համար։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տեղեկատվության մեջ։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անխափան և անհապաղ մուտքը։
«Հազարավոր մարդիկ այժմ ներքին տեղահանված են և օգնության կարիք ունեն: Եվրամիության կողմից հատկացված գումարը կուղղվի տուժածների կարիքներին՝ նրանց ապաստան տրամադրելով և հոգեբանական օգնություն ցուցաբերելով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում և պատրաստ ենք հետագա օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, այն խստորեն կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին ապահովել տեղում մարդասիրական կազմակերպությունների անարգել և անհապաղ մուտքը: Մենք պետք է համոզվենք, որ հումանիտար աշխատողները կարող են շտապ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց»,- ասված է հայտարարության մեջ։