Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնություն է հատկացնում Գազայի հատվածին
Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի հատվածին,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
ԵՄ գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ֆոն դեր Լեյենն ասել է, որ առաջին օգնությունն արդեն հասցվել է Գազայի հատված։
«Մենք երկար և ինտենսիվ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ընդհանուր դիրքորոշումը շատ պարզ էր: Իսրայելը հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից։ Իսրայելը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Ղեկավարների կողմից հնչել է խիստ կոչ, որ ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր պատանդներին՝ առանց որևէ նախապայմանի։ Միաժամանակ պարզ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ն իր ահաբեկչական գործունեությամբ վնասում է Պաղեստինի ժողովրդին»,- ասել է Ֆոն դեր Լեյենը։