Եվրամիությունը 2024 թվականի փետրվարի 1-ին կանցկացնի գագաթնաժողով, որտեղ կքննարկի Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության հարցը
Եվրամիությունը 2024 թվականի փետրվարի 1-ին կանցկացնի հատուկ գագաթնաժողով, որտեղ ԵՄ առաջնորդները կքննարկեն ԵՄ բյուջեի հարցը, ներառյալ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնությունը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Անցյալ շաբաթ Միշելը ԵՄ առաջնորդների միջև բանակցությունների ավարտին ասաց, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը թույլ չի տվել ԵՄ-ին բյուջեի որոշում կայացնել, որը ներառում է Ուկրաինայի օգնության ծրագիրը, ուստի առաջնորդները համաձայնել են արտահերթ գագաթնաժողով անցկացնել այդ հարցի շուրջ:
Սկզբում հաղորդվում էր, որ գագաթնաժողովը կկայանա հունվարին, սակայն Միշելը ասել է, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին։