Եվրամիությունը 14 միլիարդ եվրո է հատկացնում կազմակերպության թեկնածու երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար
Եվրամիությունը 14 միլիարդ եվրո է հատկացնում կազմակերպության թեկնածու երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս գումարը պետք է ծախսվի 2021-2027 թվականներին:
Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրները վերջապես կանաչ լույս են տվել 14,2 միլիարդ եվրոյի չափով օգնության նախաձեռնությանը՝ հօգուտ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի և Թուրքիայի՝ 2021-2027 թվականներին,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ Բրյուսելի, այդ գումարը պետք է ծախսվի թեկնածու երկրների վրա՝ բարեփոխումներ իրականացնելու համար, որպեսզի նրանք մտնեն ԵՄ:
«Շահառուներին կօգնեն իրականացնել անհրաժեշտ քաղաքական, ինստիտուցիոնալ, իրավական, վարչական, սոցիալական և տնտեսական բարեփոխումներ` ապահովելու համար, որ այդ երկրները պահպանեն Եվրամիության արժեքները և աստիճանաբար իրականացնեն կազմակերպության կանոնները, չափանիշները, քաղաքականությունն ու գործելակերպը», – ասվում է հայտարարության մեջ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու օրենքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտներին, պետական կառավարման բարեփոխումներին և տնտեսական զարգացմանը:
Ըստ ԵՄ-ի, ֆինանսական օգնությունը կբաշխվի ըստ թեկնածու երկրների կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքների, ինչպես նաև ըստ այդ երկրների կարիքների և հնարավորությունների, որպեսզի օգնությունը բաշխվի համաչափ և ապահովի բոլոր երկրների առաջընթացը:
ԵՄ անդամ երկրների կողմից հաստատված ծրագիրը այժմ պետք է ընդունվի Եվրախորհրդարանի կողմից: