Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 68-րդ նիստում ընդունվել է «ապաօլիգարխացման» գործողությունների ծրագիր
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի 68-րդ նիստում ընդունվել է «ապաօլիգարխացման» գործողությունների ծրագիր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման հանձնաժողովի 68-րդ նիստը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության աշխատակազմում կայացած նիստում հանձնաժողովի անդամները քննարկել են Վրաստանի քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում շահերի ավելորդ ազդեցության կանխման, «ապաօլիգարխացման գործողությունների ծրագիրը», որը մշակվել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրամիության հանձնարարականների հիման վրա։

«Փաստաթուղթը ներառում է «համակարգային» մոտեցմամբ իրականացվելիք փոփոխությունների փաթեթ, որտեղ գրված են կոնկրետ ժամկետներ համապատասխան օրենսդրական փոփոխությունների ընդունման համար։

Փաստաթուղթը ներառում է յոթ տարբեր ուղղություններ, այդ թվում՝ հակակոռուպցիոն և հակամենաշնորհային ուղղություններ, փողերի լվացման և լրատվամիջոցների բազմակարծության հարցեր, ինչպես նաև արդարադատության ոլորտում իրականացվելիք միջոցառումներ։

Փաստաթուղթը ստանալուց հետո Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը առաջարկվել է շարունակել լրացուցիչ խորհրդակցությունները եվրոպացի գործընկերների հետ։

Կառավարության կողմից փաստաթուղթը ստանալուց հետո աշխատանքային գործընթացը կփոխանցվի Վրաստանի խորհրդարան»,- հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից։