Եվրամիությանը անդամակցությունը չի կարող լինել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կայունության միակ պատասխանը. Էմանուել Մակրոն
Եվրամիությանը անդամակցությունը չի կարող լինել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կայունության միակ պատասխանը. Էմանուել Մակրոն

«Եվրամիությանը անդամակցությունը չի կարող լինել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կայունության միակ պատասխանը: Մենք պետք է նաև շարունակենք մեր Եվրոպան ավելի արդյունավետ դարձնելու համար», – ասել է Մոլդովա այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով, կարևոր է ստեղծել ավելի լայն եվրոպական քաղաքական համայնք՝ համագործակցելու այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են պաշտպանությունը և անվտանգությունը, որոնք չեն փոխարինի անդամակցությանը:

Նշենք, որ հունիսի 23-24-ին նախատեսված գագաթնաժողովը, որտեղ «եռյակի» համար պետք է որոշվի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակը, կլինի վերջին գագաթնաժողովը, որտեղ ռոտացիոն սկզբունքով կառաջադրվի Ֆրանսիան։

«Հարցը բարձրացված է: Եվրահանձնաժողովը կքննարկի այն, և Խորհրդի անդամները կորոշեն։ Ես չեմ ուզում այստեղ նախօրոք քննարկել այս որոշումը, քանի որ իմ՝ որպես Եվրախորհրդի ռոտացիոն նախագահի դերը կոնսենսուսի ստեղծումն է։ Այնուամենայնիվ, իմ ցանկությունն է, որ մենք կարողանանք դրական և հստակ ուղերձ հղել այս խնդրանքի վերաբերյալ»,- ասել է Մակրոնը։