Եվրամիության խորհուրդն այս շաբաթ ազդանշան կուղարկի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրման նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու համար. Ջոզեֆ Բորել
Եվրամիության խորհուրդն այս շաբաթ ազդանշան կուղարկի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրման նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու համար. Ջոզեֆ Բորել

Եվրամիության խորհուրդն այս շաբաթ պետք է ազդանշան ուղարկի, որ մենք սկսում ենք նախապատրաստվել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրմանը, – այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

«Դուք գիտեք, որ Եվրամիության խորհուրդն այս շաբաթվա վերջին պետք է ազդանշան ուղարկի, որ մենք պետք է սկսենք նախապատրաստվել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի եվրաինտեգրմանը։ Սա ուժեղ ազդանշան է։ Սա ուղերձ է, որը պետք է լսվի ոչ միայն Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում, այլ նաև մեր սահմաններից դուրս՝ որպես մեր ուժի, միասնության և աջակցության դրսևորում այս երեք երկրներին», – ասել է Բորելը։