Եվրամիության խորհուրդը տեղեկատվություն է հրապարակում Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստի վերաբերյալ
Եվրամիության խորհուրդը տեղեկատվություն է հրապարակում Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստի վերաբերյալ

Եվրամիության խորհուրդը տեղեկատվություն է հրապարակում Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստի վերաբերյալ։ Տեղեկության համաձայն՝ սեպտեմբերի 6-ին Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհուրդ։

Եվրոպական միության խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը կանցկացվի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ։ Եվրամիության պատվիրակությունը կգլխավորի Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Ասոցացման խորհրդի նիստում կքննարկվեն Վրաստան-ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով Վրաստանի՝ ԵՄ անդամակցության դիմումը, կենտրոնանալով քաղաքական երկխոսության և բարեփոխումների, տնտեսական և ոլորտային համագործակցության, առևտրի հետ կապված հարցերի և հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա:

Եվրամիության եւ Վրաստանի ներկայացուցիչները կարծիքներ կփոխանակեն արտաքին եւ անվտանգության քաղաքականության, հատկապես տարածաշրջանային հարցերի շուրջ։