Եվրամիության խորհուրդը հրապարակում է արտաքին գործերի նախարարների հանդիպման ամփոփ հայտարարությունը. Անդամ երկրները համաձայնել են դիտարկել ամենահարմար արձագանքը Վրաստանում օրենքի կիրառման դեպքում
Եվրամիության խորհուրդը հրապարակում է արտաքին գործերի նախարարների հանդիպման ամփոփ հայտարարությունը. Անդամ երկրները համաձայնել են դիտարկել ամենահարմար արձագանքը Վրաստանում օրենքի կիրառման դեպքում

Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Եվրամիության խորհուրդը ամփոփ հայտարարություն է հրապարակել, որում հիշատակվում է նաեւ Վրաստանը։

«Ընթացիկ իրադարձությունների շրջանակներում խորհուրդը տեղեկացվել է Վրաստանում «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» նոր օրենքի շուրջ զարգացումների մասին, որը հակասում է Եվրամիության սկզբունքներին ու ոգուն։ Անդամ երկրները պայմանավորվել են օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում դիտարկել Եվրամիության ամենահարմար արձագանքը՝ հունիսին կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանը հնարավոր որոշում կայացնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։