Եվրամիության խորհուրդը հրապարակել է 2023-2024 թվականներին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունները. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքացիների ապագան Եվրամիությունում է
Եվրամիության խորհուրդը հրապարակել է 2023-2024 թվականներին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունները. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքացիների ապագան Եվրամիությունում է

Եվրամիության խորհուրդը հրապարակել է 2023-2024 թվականներին Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության Եվրամիության առաջնահերթությունները։

«Եվրամիության անդամակցության հեռանկարը Եվրոպայում կայունության կարևոր գործոն է, որը Եվրոպայի խորհուրդը շարունակում է ամրապնդել։ 2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների և նրանց քաղաքացիների ապագան Եվրամիությունում է: Սա նոր խթան է հաղորդում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության շարունակական առաջընթացին այս երկրներում և ավելի լայն տարածաշրջանում»,- ասվում է Եվրամիության խորհրդի հրապարակած փաստաթղթում։

Եվրամիությունը նաև ընդունում է Եվրոպական խորհրդի կարևոր դերը Արևմտյան Բալկաններում և Արևելյան գործընկերության երկրներում բարեփոխումների գործընթացում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և կարևոր ինստիտուտների ամրապնդման գործում:

«Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը կշարունակեն աշխատել միասին՝ օգնելու Եվրամիության թեկնածու երկրներին և պոտենցիալ թեկնածուներին շոշափելի առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության չափանիշներին իրենց ընդհանուր բարեփոխումների գործընթացում: Ընդլայնման և հարևան տարածաշրջանների մեր ընդհանուր ծրագրերը կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում»,- ասվում է Եվրամիության խորհրդի կայքում։