Եվրամիության խորհուրդը համաձայնել է պատժամիջոցներ կիրառել ռուսական քարոզչության դեմ
Եվրամիության խորհուրդը համաձայնել է պատժամիջոցներ կիրառել ռուսական քարոզչության դեմ։
Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ երկրների դեսպանները պայմանավորվել են արգելել ռուսամետ Voice of Euripe ինտերնետային պորտալը, ինչպես նաև երեք ռուսական լրատվամիջոցներ՝ «Ռիա Նովոստի», «Ռասիիսկայա գազետա» և «Իզվեստիա» պետական գործակալությունը Եվրամիության տարածքում: Եվրամիությունը այս լրատվամիջոցներին մեղադրում է ռուսական քարոզչություն տարածելու մեջ։ Դրանից հետո պատժամիջոցները պետք է պաշտոնապես հաստատվեն գրավոր:
Տեղեկացնենք, որ ռուսական քարոզչության շուրջ սկանդալը Եվրոպայում բռնկվել էր մարտին Չեխիայի կառավարության հայտարարությունից հետո։ Ըստ կառավարության՝ նրանք բացահայտել են Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ազդեցության ցանց, որը տարածում էր ռուսական պատմությունները Եվրոպայում և դրա համար վճարում եվրոպացի քաղաքական գործիչներին:
Մինչ այդ «Politico»-ն նշել է 16 եվրոպատգամավորների անուններ, ովքեր համագործակցել են Voice of Euripe ինտերնետային պորտալի հետ։ Նրանց թվում են գերմանացի պատգամավոր Մաքսիմիլիան Կրախը և Բունդեսթագի անդամ Պետր Բիստրոնը։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կորը բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանը վճարում է Եվրախորհրդարանի անդամներին ռուսական քարոզչական հաղորդագրություններ տարածելու համար։ Այս պնդումը դեռևս ապացույցներով չի հաստատվել։ Նույն գործով Լեհաստանում անցկացված խուզարկության արդյունքում առգրավվել է 48.500 եվրո և 36.000 դոլար։