Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին ռազմական աջակցության պատճառով
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստանին ռազմական աջակցության պատճառով։
Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կտրականապես դատապարտում և անընդունելի է համարում Իրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։
Նոր որոշումը կընդլայնի օդանավերի և հրթիռների հետ կապված պատժամիջոցները, ինչպես նաև իրանական սուբյեկտների և ֆիզիկական անձանց նկատմամբ հետագա պատժամիջոցներ կսահմանի։