Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է
Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է,- ասված է Եվրամիության խորհրդի՝ այսօրվա նիստից հետո հրապարակված փաստաթղթում։

Փաստաթղթում նշվում է, որ Խորհուրդը կրկին կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի խնդրին 2023 թվականի գարնանը Եվրահանձնաժողովից թարմացված տեղեկատվություն ստանալուց հետո։

«Եվրամիության խորհուրդը վերահաստատում է 2022 թվականի հունիսի 23-ին ընդունված որոշման կարևորությունը, ըստ որի՝ ճանաչվել է Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը և այդ երկրներին տրվել է անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Եվրամիության խորհուրդը նույնպես ճանաչեց Վրաստանի եվրոպական հեռանկարը և հաստատեց նրա պատրաստակամությունը՝ նրան թեկնածուի կարգավիճակ շնորհելու հենց Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված առաջնահերթությունների կատարումը։ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի ու այդ երկրների քաղաքացիների ապագան Եվրամիությունում է»,- ասվում է փաստաթղթում։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրամիության խորհուրդը տեղյակ է բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռնարկած կարևոր քայլերին, ինչպես դա ընդգծվել է 2022 թվականի սեպտեմբերին ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի յոթերորդ նիստում։

Եվրամիության խորհուրդը կոչ է անում Վրաստանին շարունակել բարեփոխումների ուղին և ամբողջությամբ կատարել Եվրահանձնաժողովի կողմից երկրին թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջնահերթությունները։ Եվրամիության խորհուրդը կենտրոնանում է Եվրամիության հետ ոլորտային համագործակցության խորացման վրա՝ հիմնված ԵՄ-Վրաստան Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ուժեղացված իրականացման վրա»,- ասվում է Եվրամիության խորհրդի հրապարակած փաստաթղթում։