Եվրամիության խորհրդի ղեկավարությունը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են չճանաչել Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի և Վրաստանի շրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը
Եվրամիության խորհրդի ղեկավարությունը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են չճանաչել Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի և Վրաստանի շրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը

Եվրամիության խորհրդի ղեկավարությունը և Եվրախորհրդարանը պայմանավորվել է չճանաչել Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի և Վրաստանի շրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը։

Այս որոշման մասին ասված է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այս որոշումը պատասխան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և անարդար ռազմական ագրեսիային և օկուպացված շրջանների բնակիչներին ռուսական միջազգային անձնագրեր հանձնելու Ռուսաստանի պրակտիկային։ Դա հետևեց նաև Ռուսաստանի միակողմանի որոշմանը Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելու վերաբերյալ 2008 թվականին»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայն են, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի կամ Վրաստանի տարածքներում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը չեն ճանաչվի, և դրանց սեփականատերը չի կարողանա վիզա ստանալ կամ հատել Շենգենյան գոտու սահմանները։

«Այս տարածաշրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերն այլևս չեն ճանաչվում կամ գտնվում են ԵՄ անդամ երկրներում չճանաչման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Համաձայնեցված տեքստը պետք է հաստատվի Եվրամիության խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից։