Եվրամիության պատվիրակությունը Վրաստանում. Ցավակցում ենք Շովիի ավերիչ սողանքի հետևանքով ողբերգաբար զոհվածների ընտանիքներին և ընկերներին
ԵՄ պատվիրակությունն իր ցավակցությունն է հայտնում Շովիում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով ողբերգաբար զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Այս մասին ասվում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության՝ սոցցանցում տարածած հայտարարության մեջ։
«Վրաստանում ԵՄ պատվիրակությունն իր ցավակցությունն է հայտնում Շովիի ավերիչ սողանքի հետևանքով ողբերգաբար զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Մենք ուշադիր հետևում ենք շարունակվող փրկարարական և տարհանման գործողությանը, հուսով ենք, որ աղետի գոտում կորած և մնացած մարդիկ անվտանգ կվերադառնան տուն»,- ասված է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։