Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2020 թվականի մարտից պարզեցվում է Գերմանիայում օրինական կերպով աշխատանքը
Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2020 թվականի մարտից պարզեցվում է Գերմանիայում օրինական կերպով աշխատանքը:
Հոդվածում նշված է, որ նոր իմիգրացիոն օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի գարնանը: Նոր կանոնակարգով, արտասահմանցի մասնագետները Գերմանիայում օրինական կերպով կկարողանան աշխատանք գտնել առավել հեշտ ձևով:
Մասնավորապես, Գերմանիայում աշխատելու հնարավորություն կունենան ինչպես բարձրագույն, այնպես էլ՝ մասնագիտական կրթություն ունեցող անձինք:
Նախատեսված է արտասահմանյան երկրներում տրված դիպլոմների ճանաչման գործընթացի պարզեցումը:
Գերմանիայում առկա թափուր հաստիքները հնարավոր կլինի տեսնել հատուկ կայքէջում:
2019 թվականի երրորդ եռամսյակում Գերմանիայում եղել է 1,36 միլիոն թափուր աշխատատեղ, որը չի հաջողվում լրացնել միայն Գերմանիայի քաղաքացիներով:
Նախորդ տարում, Եվրամիության ոչ անդամ երկրներից 60 000 մարդ մեկնել էր Գերմանիա աշխատելու: