Եվրամիության ներկայացուցչությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավվածությունը բոլոր աշխատանքային խմբերում
Եվրամիության ներկայացուցչությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավվածությունը բոլոր աշխատանքային խմբերում

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավվածությունը բոլոր աշխատանքային խմբերում։

Այս մասին նշված է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր շահագրգիռ կողմերին ապահովել, որ բոլոր համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունները հրավիրվեն և հնարավորություն տրվի էականորեն մասնակցելու բոլոր աշխատանքային խմբերի, այդ թվում՝ ընտրական բարեփոխումների վրա աշխատող խմբի աշխատանքներին։

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության թիվ 10 առաջնահերթությունը հատկապես համահունչ է խորհրդարանում ընթացող աշխատանքներին»,- ասված է ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ։