Եվրամիության ներկայացուցչություն. Վրաստանի իշխանությունը ներողություն է խնդրել Սայմոն Վանդերբրուկի հետ կապված նվաստացուցիչ միջադեպի համար և հաստատել, որ ողջունում է նրա վերադարձը աշխատանքի
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հաստատում է, որ մայիսի 21-ին ԵՄ պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկին թույլ չեն տվել մուտք գործել Թբիլիսիի օդանավակայան։
Ինչպես հայտարարում է ԵՄ ներկայացուցիչները, այս հարցի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ներողություն է հայտնել և հաստատել է, որ ողջունում են պատվիրակության անդամի վերադարձը իր աշխատանքային պաշտոնին։
«Եվրամիության պատվիրակությունը Վրաստանում հաստատում է, որ մայիսի 21-ին պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկին մուտքի իրավունք չտրվեց Թբիլիսիի օդանավակայանում։ ԵՄ պատվիրակության հավատարմագրված անդամի մուտքի մերժումը հակասում է Վիեննայի կոնվենցիայով սահմանված դիվանագիտական հարաբերություններին և համապատասխան նորմերին, որոնց հարգումը Վրաստանի ստանձնած պարտավորություններից է։ Այս հարցի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությանը ուղարկվել է նոտա։ Վրաստանի իշխանությունները բանավոր ներողություն են հայտնել այս նվաստացուցիչ միջադեպի համար և հաստատել են, որ ողջունում են պատվիրակության անդամի վերադարձը իր աշխատանքային պաշտոնին», – ասված է ԵՄ ներկայացուցչության հայտարարությունում։