Եվրամիության ներկայացուցչություն. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, միասին սգում ենք օգոստոսի 3-ին Շովիի սողանքում զոհվածներին
Եվրամիության ներկայացուցչություն. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, միասին սգում ենք օգոստոսի 3-ին Շովիի սողանքում զոհվածներին

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունն արձագանքում է օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած աղետին և իր համերաշխությունն է հայտնում վրաց ժողովրդին։

«Եվրամիության ներկայացուցչությունը համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդին և միասին սգում ենք օգոստոսի 3-ին Շովիի սողանքի հետևանքով զոհվածներին»,- ասվում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության էջում հրապարակված տեղեկատվության մեջ։

Այս պահին առկա պաշտոնական տվյալներով՝ Շովիում տեղի ունեցած աղետի հետևանքով 18 մարդ է զոհվել։