Եվրամիության կողմից անվտանգ երկրների նորացված ցանկում է մնում նաև Վրաստանը
Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը: Նոր ցանկում 14 երկրի փոխարեն ընդգրկվել է 12 երկիր: Անվտանգ երկրների ցանկում չեն այլևս Սերբիան և Մոնտենեգրոն:
Նորացված ցանկով, Եվրամիության խորհուրդը անդամ երկրներին դիմում է հանձնարարականով, բացեն սահմաններն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Թունիսի և Ուրուգվայի հետ:
Անվտանգ երկրների ցանկում է նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ երթևեկությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ երկիրը կբացի սահմանները Եվրամիության համար: