Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից քրեական դեպքերի ավելացման վիճակագրության մասին լրատվությունը, ռուսական քարոզի մասն է. Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն
Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից քրեական դեպքերի ավելացման վիճակագրության մասին լրատվությունը, ռուսական քարոզի մասն է. Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն

Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից քրեական դեպքերի ավելացման վիճակագրության մասին լրատվությունը, ռուսական քարոզի մասն է,-այս մասին Բաթումիում, Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանում, անայցագրային երթևեկության մասին լրատվական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՝ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն, Գիորգի Տաբատաձեն:

«Քարոզարշավի շրջանակներում Վրաստանի քաղաքացիների հետ զրուցում ենք անայցագրային երթևեկության գործընթացում գոյություն ունեցող ռիսկերի հետ, որոնք սպասվում են նրանց կողմից կարգը խախտելու դեպքում: Վերջին ժամանակներում օրակարգում այլևս դրված չէ Վրաստանի քաղաքացիների կողմից հանցանք գործելու դեպքերի ավելացումը: Այս ցուցանիշը նախկինում նույնպես բարձր չէր և թվերով մանիպուլացիան ռուսական քարոզի մասն էր»,-հայտարարել է Գիորգի Տաբատաձեն:

Անայցագրային երթևեկության մասին լրատվական քարոզարշավի շրջանակներում, համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ուսանողներին ծանոթացրել են անայցագրային երթևեկության գործընթացում գոյություն ունեցող արդյունքները և վիճակագրությունը:

Լրատվական քարոզարշավը իրականացվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության և ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին լրատվական կենտրոնի կազմակերպմամբ:

Քարոզարշավի երրորդ փուլը սկսվել է 2018 թվականի մարտից: Անցած տարի քարոզարշավի շրջանակներում տեղի է ունեցել մոտ 160 հանդիպում: