Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածում Վաժա Գափրինդաշվիլուն կալանքի տակ թողնելու առնչությամբ
Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածում Վաժա Գափրինդաշվիլուն կալանքի տակ թողնելու առնչությամբ

Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածում օկուպացնող ռեժիմի կողմից բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն կալանքի տակ թողնելու առնչությամբ:

«Եվրամիության դիտորդական առաքելությանը հայտնի են մամուլով տարածված տեղեկությունները բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու վճռի մասին, որը կազմում է մեկ տարի և 9 ամիս: Այս տեղեկությունը հաստատվել է նաև առաքելության կողմից գործող թեժ գծի միջոցով:

Առաքելությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ ազատ տեղաշարժի ցանկացած սահմանափակում և ձերբակալություն վրդովմունքի հիմք է հանդիսանում»,- հայտարարում են Եվրամիության դիտորդական առաքելությունում:

Ցխինվալիի օկուպացնող ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլուն թողել է կալանքի տակ և սահմանել 1 տարի 9 ամսվա ազատազրկում: