Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներին
Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներին

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելը այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարություն։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հյուրընկալել են Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին և պաշտպանության ուժերի ներկայացուցիչները։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ՊՆ-ի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցության հարցերը և ապագա անելիքները։ Ուշադրություն է դարձվել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրին և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։

Դեսպան Մարեկ Շչիգելը վրացական կողմին տեղեկացրել է առաքելության գործունեության մասին և ընդգծել պաշտպանության նախարարության հետ համագործակցության կարևորությունը։ Վրացական կողմը նշել է ԵՄ դիտորդական առաքելության՝ որպես միակ միջազգային մոնիտորինգի մեխանիզմի կարևոր դերը Վրաստանում՝ կայունության պահպանման գործընթացում։