Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային ձևաչափի շուրջ
Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային ձևաչափի շուրջ։
Այս մասին տեղեկություն է տարածում Եվրամիությունում նախագահող երկրի՝ Բելգիայի ներկայացուցչությունը։
Հունգարիան, որը մինչ այժմ դեմ էր և արգելափակում էր նախաձեռնությունը, համաձայնեց։
Հաջորդ փուլը միջկառավարական համաժողովն է, որը տեղի կունենա հունիսի 25-ին, և որում պաշտոնապես կսկսվեն անդամակցության բանակցությունները։
Հունիսի 7-ին Եվրահանձնաժողովը հաստատել է, որ դրական բանավոր գնահատական է տվել Ուկրաինային և Մոլդովային եվրաինտեգրման բարեփոխումների վերաբերյալ։