Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում
Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում։
Պատժամիջոցները երկարաձգվել են ևս 6 ամսով։
Պատժամիջոցները, որոնք պետք է վերանայվեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ուժի մեջ կմնան մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։
Տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Հունգարիայի վետոյի սպառնալիքի պատճառով պատժամիջոցների ցուցակից հանվել են չորս անձինք, ինչպես նաև երեք այլ անձինք, որոնք վերջերս մահացել են։