Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ
Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Սահմանափակիչ միջոցառումներն ուղղված են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը կանխելուն։
Այս մասին տեղեկություն է տարածում Եվրամիության խորհրդի ներկայիս նախագահ Բելգիան։
«Այս փաթեթը կուժեղացնի այն միջոցները, որոնք մենք ձեռնարկել ենք՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի միջամտության, այդ թվում՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ»,- ասվում է Բելգիայի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ է ներառելու համաձայնեցված պատժամիջոցների նոր փաթեթը։