Եվրամիության դատարանի որոշմամբ՝ թույլատրելի է աշխատավայրում կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքը
Եվրամիության դատարանի որոշմամբ՝ թույլատրելի է աշխատավայրում կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքը

Եվրամիության դատարանի որոշմամբ՝ թույլատրելի է աշխատավայրում կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքը։

ԵՄ դատարանը որոշել է, որ հանրային հաստատություններում աշխատակիցների կողմից որևէ խորհրդանիշ կրելը, որը բացահայտում է անձի փիլիսոփայական հայացքները կամ կրոնական համոզմունքները, կարող է արգելվել օրենքով՝ «չեզոք միջավայր» ստեղծելու համար:

«Նման կանոնի ներդրումը խտրական չէ, եթե այն հավասարապես տարածվում է պետական ​​հաստատությունների բոլոր աշխատակիցների վրա և սահմանափակվում է անհրաժեշտով», – ասվում է ԵՄ դատարանի մամուլի հաղորդագրությունում։

Նշված որոշումը դատարանը կայացրել է բելգիացի մի կնոջ հայցի առնչությամբ, ով պնդել է, որ հանրային ծառայության ժամանակ իսլամական գլխաշոր կրելն արգելելով՝ ոտնահարվել է իր համոզմունքի ազատությունը և ինքը ենթարկվել է խտրականության։ Դատարանը նաև բացատրում է, որ «ԵՄ ցանկացած անդամ երկիր և իր իրավասության ներքո գտնվող ցանկացած պետական ​​մարմին գործելու որոշակի ազատություն ունի աշխատավայրում չեզոք միջավայր ստեղծելիս»: