Եվրամիության արտաքին ծառայությունը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների հաստատման առնչությամբ
Եվրամիության արտաքին ծառայությունը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների հաստատման առնչությամբ

Եվրամիության արտաքին ծառայությունը հայտարարություն է տարածել գերագույն դատարանի դատավորների հաստատման առնչությամբ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, ընտրության գործընթացում հաշվի չէին առնվել Վենետիկի հանձնաժողովի բոլոր հանձնարարականնները և այն բնութագրվում էր մի շարք կարևոր թերություններով, այդ թվում՝ թափանցիկության պակասով:

«Վրաստանը խիրքրդարանը գերագույն դատարանում հաստատեց 14 դատավորի, որը Վրաստանի իրավաբանական համակարգի բնականոն աշխատանքի կարևորագույն ինստիտուտն է: Ընտրության գործընթացում հաշվի չէին առնվել Վենետիկի հանձնաժողովի բոլոր հանձնարարականնները և այն բնութագրվում էր մի շարք կարևոր թերություններով, այդ թվում՝ թափանցիկության պակասով: Այս փաստը բացասական ազդեցություն գործեց դատավորների առաջադրման գործընթացի վրա: Մինչև հաջորդ հաստատումն անհրաժեշտ է վերստուգել ընտրության գործընթացը, որպեսզի լիովին հաշվի առնվեն Վենետիկի հանձնարարականները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և Մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից բացահայտված թերությունները»,- ասվում է հայտարարության մեջ: