Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը նախատեսում է աուդիտ անցկացնել ԵՄ երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը նախատեսում է աուդիտ անցկացնել ԵՄ երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը նախատեսում է աուդիտ անցկացնել ԵՄ երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ։ Ինչպես գրում է «Financial Times»-ը, նախատեսվում է աուդիտի արդյունքները ներկայացնել Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովում, որը կանցկացվի փետրվարի 1-ին։

Նշված որոշումը ԵՄ գործակալությունը կայացրել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդրել է համեմատել ԵՄ երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները։ Շոլցը չափազանց փոքր է անվանել սպառազինությունների այն ծավալները, որոնք ԵՄ անդամ երկրների մեծ մասը նախատեսում են փոխանցել Կիև 2024 թվականին։ Գերմանիայի ղեկավարը կոչ է արել մեծացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։

Ինչպես գրում է հրատարակությունը, ավելի շատ թափանցիկության կոչին աջակցում են Բրյուսելի այն բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր կարծում են, որ որոշ երկրներ կարող են ավելի շատ զենք փոխանցել Ուկրաինային կրիտիկական պահին։

Ջոզեֆ Բորելի գրասենյակի աուդիտը հիմնվելու է ԵՄ անդամ երկրների տրամադրած նյութերի վրա։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Financial Times-ը, որոշ երկրներ չեն ցանկանում ամբողջությամբ կիսել տվյալները։