Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու շուրջ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու շուրջ

Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու շուրջ։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն արտահերթ հանդիպում են անցկացրել Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը։ Նախարարները պայմանավորվել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր՝ ութերորդ փաթեթի և Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման շուրջ։

Ջոզեֆ Բորելը ասել է, որ Պուտինի հայտարարությունը, որը ներառում էր ուկրաինական տարածքի բռնակցման քայլերը և Ռուսաստանի պաշտպանության համար միջուկային զենք օգտագործելու սպառնալիքները, ցույց տվեց խուճապ և հուսահատություն:

«Հասկանալի է, որ Պուտինը փորձում է ոչնչացնել Ուկրաինան»,- ասել է Բորելը։

Գործակալության տվյալներով՝ ԱԳ նախարարները համաձայնության են եկել փաթեթի շուրջ, որն ուղղված կլինի Ռուսաստանի առավել համապատասխան հատվածներին, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի պատասխանատուներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ նախարարները հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի կեսերին, երբ պատժամիջոցների փաթեթը կարող է պաշտոնապես ստորագրվել։