Եվրամիության անդամ պետություններում լրագրողների քանակն ավելացել է 10%-ով
Եվրամիության անդամ պետություններում լրագրողների քանակն ավելացել է 10%-ով

Եվրոստատի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 2017 թվականի ընթացքում շուրջ մեկ միլիոն մարդ աշխատում էր լրագրողի, գրողի և լեզվաբանի մասնագիտությամբ, նրանց կեսը լրագրող է:

Եվրոստատի տվյալներով, 2012 թվականի հետ համեմատ, Եվրամիության անդամ պետություններում լրագրողների քանակն ավելացել է 10 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին 1,2 միլիոն մարդ աշխատել է հրատարակչական ոլորտում, իսկ 400 հազարը այլ ոլորտներում, ինչպիսիք են օրինակ, տվյալների վերամշակումը և տեղեկատվական գործակալությունները:

Հրապարակված տվյալների համաձայն, ամենաշատ լրագրող գրանցված է Էստոնիայում և Շվեյցարիայում: Ցուցակում հաջորդը Նիդերլանդներն է, Ֆինլանդիան և Գերմանիան: